Հայտնի է, թե որտեղ կարիերան կշարունակի Օլիվյե Ժիրուն

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն կարիերան կշարունակի արտասահմանում։ 37-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է պայմանագիր կնքել «Լոս Անջելեսի» հետ։ Համաձայնագիրն ուժի մեջ է մեկուկես տարի և ներառում է երկարաձգման տարբերակ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 3 մլն եվրո, հայտնում է L’Equipe-ը։

Սպասվում է, որ Ժիրուն կմիանա «Լոս Անջելեսին» 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո, երբ նա դառնա ազատ գործակալ։ Տարեսկզբից «Լոս Անջելեսում» է հանդես գալիս Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Լյորիսը։

Այս մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։