Ռալֆ Ռանգնիկը հաստատել է, որ «Բավարիան» կապվել է իր հետ

Ավստրիայի հավաքականի մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հաստատել է, որ Մյունխենի «Բավարիան» կապվել է իր հետ և սկսել բանակցությունները։

««Բավարիան» կապվեց ինձ հետ, և ես այդ մասին հայտնեցի Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Այս պահին կենտրոնացած եմ Ավստրիայի հավաքականի և գալիք Եվրո 2024-ի վրա։

Եթե ​​«Բավարիան» ինձ ասի, որ ցանկանում է ինձ տեսնել, ես պետք է լավ մտածեմ»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Ռանգնիկի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։