Ռուբեն Ամորիմը ժամանել է Անգլիա

«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ժամանել է Անգլիա՝ բանակցություններ վարելու «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ։ Սակայն, ինչպես հաղորդում է CNN Portugal-ը, պորտուգալացի մասնագետը դա արել է, որպեսզի ճնշում գործադրի «Լիվերպուլի» վրա, որը վերջին շաբաթներին հետաքրքրված էր մարզչով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամորիմը համոզված է եղել, որ նման կերպ կարող է ստիպել «Լիվերպուլին» ավարտին հասցնել ակումբում իր նշանակման գործարքը։ Սակայն անգլիական ակումբն իմացել է այս մասին և որոշել հրաժարվել պորտուգալացի մասնագետի թեկնածությունից։ Այս պահին մերսիսայդցիները նախընտրում են «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» նոր մարզիչ է փնտրում, քանի որ Յուրգեն Կլոպը ամռանը կլքի թիմը։