Անտոնիո Ռուդիգեր. «Դա նման է նվագախմբի, և նա ղեկավարում է այն»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը պատմել է, թե ինչպես է թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսն ազդում «սերուցքայինների» խաղի վրա։

«Դա նման է նվագախմբի, և նա ղեկավարում է այն: Նա սահմանում է տեմպը: Դուք միշտ կարող եք խաղալ նրա հետ: Նա միշտ հանգստություն է հաղորդում: Նրա զարկերակը 20 է, Կրոսը շատ կարևոր է թիմի համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանում ունի 81 միավոր և գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։