Իվան Ռակիտիչ. «Նեյմարն իմ սիրելի ֆուտբոլիստն է, բայց Մեսսին լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով այժմ հանդես է գալիս սաուդյան «Ալ-Շաբաբում», պատասխանել է կատալոնական ակումբի նախկին հարձակվող Նեյմարի և Լիոնել Մեսսիի համեմատության մասին։

«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ես Նեյմարի մեծ երկրպագուն եմ։ Նա միշտ իմ թիմում է, և նա իմ սիրելի խաղացողն է։ Բայց, իհարկե, Մեսսին լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է Ռակիտիչը ARLS-ին։

Հիշեցնենք, որ Ռակիտիչը «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-ից 2020 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 310 հանդիպման, որոնցում դարձել է 35 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։