Ֆերնանդո Տորեսը կարող է գլխավորել իսպանական ակումբը

«Ատլետիկոյի» երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարող է գլխավորել «Ատլետիկոյի» երկրորդ թիմը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ Տորեսը երիտասարդական թիմի գլխավորությամբ կավարտի իր ցիկլը մրցաշրջանի վերջում և կգլխավորել «Ատլետիկոյի» երկրորդ թիմը, որից կհեռանա ներկայիս մարզիչ Լուի Թեվենեն։

Հիշեցնենք, որ Տորեսը ճապոնական ակումբում ավարտեց իր խաղային կարիերան 2019 թվականի ամռանը։