Կիլիան Մբապպեն մեկ մրցաշրջանում գոլերի անձնական ռեկորդ է սահմանել

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկ մրցաշրջանում գոլերի անձնական ռեկորդ է սահմանել։

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Լորիենի» հետ խաղում (4։1) Մբապպեն դարձել է դուբլի հեղինակ։ Այսպիսով, ֆրանսիացի հարձակվողն այս մրցաշրջանում խփեց իր 43-րդ գոլը բոլոր մրցաշարերում և ռեկորդ սահմանեց այս ցուցանիշով։

Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 43 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։