«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ուժեղացնել կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, «կարմիր սատանաները» վերջին շաբաթների ընթացքում ակտիվացրել են շփումները Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Ժերեմի Ֆրիմպոնգի հետ։ Ֆուտբոլիստը կարող է ամռանը տեղափոխվել Անգլիա։

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին բոլոր մրցաշարերում անցկացրած 40 պաշտոնական խաղում դարձել է 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։