Հայտնի է դարձել, թե երբ խաղադաշտ կվերադառնա Տիբո Կուրտուան

Հայտնի է դարձել, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։ Այս մասին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

«Տիբո Կուրտուան ​​իրեն լավ է զգում և կարող է խաղալ «Կադիսի» դեմ: Նա լավ է ապաքինվում», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում բելգիացի դարպասապահը ոչ մի հանդիպում չի անցկացրել՝ նախ խաչաձև կապանների պատռվածքի, իսկ հետո՝ մենիսկի վնասվածքի պատճառով։