Կառլո Անչելոտտին՝ Չավիի որոշման մասին․ «Նա լավ աշխատանք է կատարել ակումբում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Բարսելոնան» գլխավոր մարզիչ Չավիի մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացի մասնագետը որոշել է մնալ կատալոնական ակումբում մինչև պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

«Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է։ Նա լավ աշխատանք է կատարել ակումբում»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է իսպանական Mundo Deportivo-ն։

Նշենք, որ հունվարի վերջին Չավին հայտարարել էր կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից վաղաժամկետ հեռանալու մասին։ Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում էր տեղեկությունն այն մասին, որ իսպանացի մասնագետը կարող է վերանայել իր որոշումը։