Լեոն Գորեցկան խոսել է իր ապագայի մասին

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան խոսել է ակումբում իր ապագայի մասին։

«Իմ կողմից ամեն ինչ պարզ է։ Ես գործող պայմանագիր ունեմ մինչև 2026 թվականը, ուստի հեռանալու մասին մտածելու պատճառ չկա»,- Գորեցկիի խոսքերն է մեջբերում լրագրող Թոբի Ալշեֆլը։

Ընթացիկ մրցաշրջանում Գորեցկան բոլոր մրցաշարերում խաղադաշտ դուրս եկավ 37 խաղում, որոնցում դարձավ 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։