Չավի․ «Հունվարին կարծում էի, որ ավելի լավ է հեռանալ, բայց հիմա մտափոխվել եմ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է կատալոնական ակումբում մնալու որոշումը։

Հունվարի վերջին Չավին հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից», սակայն վերջերս մտափոխվեց։

«Դուք գիտեք, որ ես շատ եմ սիրում «Բարսելոնան» և փորձում եմ անել միայն լավագույնն այս ակումբի համար։ Ամենակարևորը բոլորի մասին միանգամից մտածելն է։ Նախկինում մենք հանդիպել ենք նախագահի հետ, և ես ասել եմ հեռանալու իմ ցանկության մասին, բայց ես մեծ վստահություն եմ վայելում նախագահի, մարզական բլոկի և ամբողջ խորհրդի կողմից։

Շատ կարևոր է այն խաղացողների դիրքորոշումը, ովքեր ինձ համոզեցին մնալ այս նախագծում։ Մենք լավ ենք աշխատում և հաղթանակներ ենք բերելու։ Ես ինձ բավականաչափ ուժեղ եմ զգում դա անելու համար: Հունվարին կարծում էի, որ ավելի լավ է հեռանալ, բայց հիմա մտափոխվել եմ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: