«Չելսին» շարունակում է հետաքրքրվել Վիկտոր Օսիմհենով

«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենով։

Ինչպես հայտնում է Il Mattino-ը, նիգերիացի հարձակվողն այժմ ավելի մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն, սակայն «Չելսին» դեռ տրանսֆերի շանսեր ունի։ Այժմ ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված է փոխհատուցման չափը, որը կազմում է 130 միլիոն եվրո։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը 21 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։