Խուլիան Ալվարես. «Մենք կրկին չեմպիոն դառնալու հնարավորություն ունենք»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը գնահատել է թիմի ելույթը վերջին հանդիպումներում։

«Մենք կրկին չեմպիոն դառնալու հնարավորություն ունենք։ Մենք կարող ենք ևս երկու տիտղոս նվաճել և ուրախ ենք խաղալ։ Բարդ շաբաթ էր, քանի որ մենք պարտվեցինք Չեմպիոնների Լիգայում։ Բայց հետո մենք ցանկանում էինք դուրս գալ Անգլիայի գավաթի եզրափակիչ, քանի որ պետք է խաղայինք կիսաեզրափակչում»,- Ալվարեսի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։

«Մանչեսթեր Սիթին» 32 հանդիպումից 73 միավորով երրորդն է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Թիմը 2 հանդիպում պակաս ունի առաջատար «Արսենալից»։