Mirror․ 11 ֆուտբոլիստ կարող են հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Մի շարք ֆուտբոլիստներ ամռանը կարող են հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է Mirror-ը։

Ըստ աղբյուրի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիր սատանաների» կազմը կարող են լքել տասնմեկ ֆուտբոլիստ։

Թիմից կարող են հեռանալ՝ Մարկուս Ռեշֆորդը, Կազեմիրոն, Աարոն Վան-Բիսակաը, Ռաֆայել Վարանը, Վիկտոր Լինդելոֆը, Հարի Մագուայրը, Քրիստիան Էրիկսենը, Սոֆյան Ամրաբատը, Ջեյդոն Սանչոն, Անտոնի Մարսիալը և Անտոնին։

Հարկ է նշել, որ Ամրաբատի իրավունքները պատկանում են իտալական «Ֆիորենտինային»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մարոկկացուն գնելու մտադրություն չունի։