Ժոան Լապորտա. «Չավին իսկական Բարսելոնաիստա է»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Չավին կշարունակի աշխատել ակումբում։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Չավին կշարունակի մնալ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Նա ինձ վստահություն տվեց՝ շարունակելու զարգացնել մեր նախագիծը: Կայունությունը հաջող նախագծերի գրավականն է: Չավին իսկական Բարսելոնաիստա է։ Նրա բոլոր մտքերը «Բարսայի» մասին են»,- ասել է Լապորտան:

44-ամյա Չավին տարեսկզբին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»։ Իսպանացին «Բլաուգրանան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։

Հիշեցնենք, որ 32 տուրից հետո կատալոնացիները Լա Լիգայում 70 միավորով զբաղեցնում են երկրորդ տեղը՝ առաջատար «Ռեալին» զիջելով 11 միավորով։