Նոր մարզչի թեկնածու, ով կարող է փոխարինել Յուրգեն Կլոպին

Ֆրանսիական «Լիլի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Լիվերպուլում» Յուրգեն Կլոպին փոխարինելու թեկնածուներից մեկն է, հաղորդում է Anfield Watch-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը հիացած է պորտուգալացի մարզչի հաջողություններով Ֆրանսիայի առաջնությունում և արդեն ոչ պաշտոնական բանակցություններ է վարել Ֆոնսեկայի հետ՝ այս ամառ Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման շուրջ։

Նշվում է, որ «Վեսթ Հեմի» հետ բանակցությունների ֆոնին պորտուգալական «Սպորտինգի» մարզիչ Ռուբեն Ամորիմին հրավիրելու տարբերակը հարցականի տակ է։

Մարզչական կարիերայի սկզբից Պաուլո Ֆոնսեկան աշխատել է մի շարք պորտուգալական ակումբների, այդ թվում՝ «Պորտուի» հետ, եղել է նաև ուկրաինական «Շախտյորի» և իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչը։ Նա ֆրանսիական «Լիլը» գլխավորում է 2022 թվականից։