Էրիկ տեն Հագ․ «Նա պատրաստ կլինի խաղին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է կիսապաշտպան Մեյսոն Մաունթի վերադարձի մասին։

«Չեմ ակնկալում, որ վնասվածք ստացած խաղացողներից շատերը խաղադաշտ կվերադառնան «Բարնլիի» դեմ խաղում: Բայց ես կարծում եմ, որ Մեյսոն Մաունթը պատրաստ կլինի խաղին»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4։2 հաշվով հաղթել է «Շեֆիլդ Յունայթեդին»։ Էրիկ տեն Հագի թիմը բարձրացել է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական։