Բերնարդո Սիլվան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։

Ավելին, եթե կատալոնացիները որոշեն պայմանագիր կնքել պորտուգալացու հետ, ապա ստիպված կլինեն բաժանվել մեկ այլ կիսապաշտպանից՝ Ֆրենկի դե Յոնգից, հայտնում է Cadena SER-ը։

Ըստ աղբյուրի՝ 26-ամյա դե Յոնգին վաճառելու «Բարսելոնայի» ցանկության մասին առաջին անգամը չէ։ Միաժամանակ վերջերս հաղորդվում էր, որ հոլանդացին ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական ակումբում։ Ինչ վերաբերում է 29-ամյա Բերնարդո Սիլվային, ապա նա ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։