Ռոնալդ Արաուխոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարևոր որոշում է կայացրել իր կարիերայի համար։

Լրագրող Ֆերնանդո Պոլոյի տեղեկություններով՝ ուրուգվայցի ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Բարսելոնայում»՝ չնայած նրան այլ ակումբ վաճառելու ղեկավարության ցանկության մասին։

Հաղորդվում է նաև, որ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը թիմի ղեկավարներին ասել է, որ Արաուխոն ոչ մի դեպքում չպետք է հեռանա թիմից։ Մասնագետը ուրուգվայցուն համարում է բարձրակարգ խաղացող և չի ցանկանում բաժանվել նրանից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Մյունխենի «Բավարիայի» կողմից Արաուխոյի նկատմամբ հետաքրքրության մասին, որն իբր պատրաստ է ուրուգվայցու համար ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վճարել մոտ 100 միլիոն եվրո։