Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջեց Բուլղարիային

Հայաստանի Մ-16 հավաքականը Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարում երկրորդ հանդիպումն անցկացրեց Բուլղարիայի Մ-16 ընտրանու դեմ և զիջեց մրցակցին 0:3 հաշվով:

Բուլղարիա Մ-16 – Հայաստան Մ-16՝ 3:0 (3:0)
ՄոլդովաՕրհեյ
Մրցավար՝ Իգոր Բոշկա (Մոլդովա)
Գոլերը՝ Չելեբիև, 8, Պեյչև, 37, Գեորգիև, 44

Բուլղարիա Մ-16
1. Օգնիան Վլադիմիրով, 4. Վեսելին Բաչև, 5. Սիմեոն Տուրլակով, 14. Մարտին Պորտարսկի (6. Վալերի Վլադիմիրով, 77), 16. Էմանուիլ Նյագոլով (3. Նիկոլայ Լյուբոմիրով, 77), 20. Կալոյան Բոժկով (ա) (21. Ռադոստին Ստոյլով, 46), 18. Մարտին Պեյչև (2. Նիկոլայ Նիկոլով, 63), 8. Դիմիտար Չելեբիև (10. Կրիստիան Գորյանով, 63), 11. Դիմիտար Ուրումով (15. Իլիան Գատինսկի, 46), 17.Սամուիլ Մեչև (13. Նիկոլա Գենչև, 46), 19. Ալեքսանդար Գեորգիև (9. Վասիլ Վասիլև, 63)
Պահեստային՝ 12. Պլամեն Պենև
Գլխավոր մարզիչ՝ Տոդոր Սիմով

Հայաստան Մ-16
1. Արթուր Պետրոսյան, 18․ Էդգար Պողոսյան, 21․ Գևորգ Վարդանյան (8. Մարտին Շահգելդյան, 46), 15. Շանթ Բեյբության, 4. Հայկ Ղուկասյան (ա) (17․ Գագիկ Ասատրյան, 63), 14․ Աշոտ Ոսկանյան (5. Ռուբեն Կարապետյան, 46), 10. Դավիթ Դավթյան (2. Համլետ Կարապետյան, 46), 16. Դավիթ Բաթոյան (6․ Հարություն Մովսիսյան, 72), 22․ Զավեն Մկրտչյան (7. Ալբերտ Գարեգինյան, 46), 9․ Արտյոմ Ալեքսանյան (11. Սարգիս Գասպարյան, 46), 19. Հայկ Ստեփանյան
Պահեստայիններ՝ 12․ Նուբար Գիշյան, 3․ Հենրիկ Իգիթյան
Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Մովսիսյան

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին խաղում մեր ընտրանին 2:0 հաշվով առավելության էր հասել Հյուսիսային Մակեդոնիայի Մ-16 հավաքականի նկատմամբ:

ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի այսօր կայացած մյուս խաղում Մոլդովան 2:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

Խաղային 2 օրերի արդյունքում Բուլղարիան վաստակել է 6 միավոր, 3-ական միավոր ունեն Հայաստանն ու Մոլդովան, իսկ Հյուսիսային Մակեդոնիան միավոր չունի: