Պրեմիեր Լիգայի երկու ֆուտբոլիստներ կասկածվում են բռնաբարության մեջ

Պրեմիեր Լիգայի երկու ֆուտբոլիստներ կասկածվում են բռնաբարության մեջ։

Պրեմիեր Լիգայի նույն ակումբի երկու 19-ամյա ֆուտբոլիստներ ձերբակալվել են բռնաբարության կասկածանքով, հայտնում է The Sun-ը։ Նրանցից մեկին բերման են ենթարկել մարզադաշտում։

Ենթադրվում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ: Տուժածը դեպքից մի քանի ժամ անց դիմել է ոստիկանություն։

«Խաղացողներից մեկն ակումբի մարզադաշտում էր։ Ոստիկանները ժամանել են և ցանկացել զրուցել նրա հետ։ Նրան տարել են մարզադաշտի առանձնասենյակ, որտեղ ոստիկանները զրուցել են նրա հետ: Խաղացողը մեկ այլ անձի հետ լքել է ակումբը և նույն գիշեր ոստիկանները պաշտոնապես ձերբակալել են»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Այս խաղացողը գիշերն անցկացրել է խցում, իսկ հետո հարցաքննվել։ Երկրորդ կասկածյալը ձերբակալվել է հաջորդ օրը։

«Բռնաբարության մասին հաղորդումից հետո սպաները ձերբակալել են երկու տղամարդու: 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է հարձակման և բռնաբարության մեղսակցության կասկածանքով. Երկրորդ 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով.

Ոստիկանությունից հայտնել են, որ երկու տղամարդիկ էլ գրավի դիմաց ազատ են արձակվել: