«Չելսին» ակումբային հակառեկորդ է սահմանել

«Չելսին» ԱՊԼ-ում բաց թողած գոլերի քանակով ակումբային հակառեկորդ է սահմանել:

Մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի սաները Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում ծանր պարտություն կրեցին «Արսենալից» (0:5) :

Այս մրցաշրջանում «Չելսին» բաց թողած գոլերի թիվը հասել է 57-ի։ Սա ակումբի պատմության վատագույն արդյունքն է։

«Չելսին» ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանում նախկինում երկու անգամ բաց է թողել 55 գոլ՝ 1994/95 և 1996/97 մրցաշրջաններում։

«Ազնվականները» ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի ևս 6 հանդիպում կանցկացնեն: