«Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից մեկը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

Բերնարդու Սիլվան ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։

Կատալոնական ակումբը շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանով, ում ցանկանում էին ձեռք բերել մեկ տարի առաջ։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է թիմում տեսնել Բերնարդուին, եթե նա մնա իր պաշտոնում մրցաշրջանի ավարտից հետո։

Ֆուտբոլիստը անցյալ տարի Չավիին ասել էր, որ ցանկանում է խաղալ Իսպանիայում, և այդ ժամանակից ի վեր նա չի փոխել իր կարծիքը։ Նրա ընտանիքը ցանկանում է փոխել կյանքը, և Սիլվան վերջին ամիսներին մի քանի անգամ այցելել է Բարսելոնա: Նա «խելագարված» է կատալոնական թիմին միանալու համար։

«Մանչեսթեր Սիթին» վաղուց գիտի կիսապաշտպանի՝ ակումբը լքելու ցանկության մասին և պատրաստ է բաց թողնել նրան, եթե արժանի առաջարկ ստանա: Սիլվայի պայմանագրում նշված է 50 միլիոն ֆունտ ստեռլինգ ազատման կետ:

Նախկինում ՊՍԺ-ն նույնպես հետաքրքրություն էր ցուցաբերում պորտուգալացու նկատմամբ , սակայն փարիզցիները դժվար թե լուրջ պայքար մղեն «Բարսելոնային» խաղացողի համար. նրանք այլ տրանսֆերային առաջնահերթություններ ունեն:

Բերնարդուի տրանսֆերի գործարքի ճակատագիրը կախված կլինի «Բարսելոնայի» ֆինանսական վիճակից։ Բացի տրանսֆերային արժեքից, ակումբը պետք է կիսապաշտպանի հետ պայմանավորվի նրա աշխատավարձի չափի շուրջ՝ «Մանչեսթեր Սիթիում» նա տարեկան մոտ 10 միլիոն եվրո է վաստակում։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։