«Ռեալի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ամռանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։

Ըստ Diario AS-ի տեղեկությունների, իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։

Հաղորդվում է, որ ռոսոներիները ցանկանում են խաղացողին վարձակալել հաջորդ մրցաշրջանի համար՝ գնելու հետագա տարբերակով: 27-ամյա Սեբալյոսը լրջորեն դիտարկում է առաջիկա ամռանը «Ռեալից» հեռանալու հնարավորությունը, քանի որ դժգոհ է խաղային փորձից։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Սեբալյոսը անցկացրել է ընդամենը 14 հանդիպում, որտեղ դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը կարող էր հեռանալ անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով, սակայն ի վերջո մնաց «Ռեալում» և երկարաձգեց պայմանագիրը։