Պեպ Գվարդիոլա. «Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում ռոտացիա»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք պլանավորում է ռոտացիայի ենթարկել իր թիմը հինգշաբթի օրը, երբ թիմը կմրցի «Բրայթոնի» դեմ։

«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում ռոտացիա։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է իր ներդրումն ունենալ: Մենք երեք-չորս օր ենք անցկացրել վերջին խաղից, և վաղը մեզ սպասվում է մրցաշրջանի ամենադժվար խաղերից մեկը»,- ​​մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գվարդիոլան։

Հինգշաբթի օրը՝ ապրիլի 25-ին, «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի շրջանակներում արտագնա հանդիպում կանցկացնի «Բրայթոնի» հետ։