Եվրոպական գրանդը հետաքրքրված է Լամին Յամալի ծառայություններով

«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի ծառայություններով:

Լրագրող Տոնի Խուանմարտիի խոսքով՝ ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ կատալոնական թիմից։ Իսպանացին ցանկանում է խաղալ միայն «Բարսելոնայի» համար և պատրաստ է իր ապագան կապել հարազատ ակումբի հետ։

Հիշեցնենք, որ Յամալը «Բարսելոնայի» սան է։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը իսպանացի ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։