«Միլանի» ֆուտբոլիստը որակազրկվել է Ա Սերիայի երկու խաղով

Դավիդե Կալաբրիան որակազրկվել է Ա Սերիայի երկու խաղով։

«Միլանի» ավագը պատժվել է «Ինտերի» հետ խաղի վերջնամասում (1:2) ուղիղ կարմիր քարտի համար, որը ստացել է Դավիդե Ֆրատտեսիի դեմքին հարվածելու համար։

«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը և «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը որակազրկվել են մեկ խաղով այն բանից հետո, երբ 93-րդ րոպեին կռվի մեջ են մտել։ Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է նաեւ 10 հազար եվրոյով։

Բացի այդ, «ռոսոներիների» պաշտպան Ֆիկայո Տոմորին բաց կթողնի «Յուվենտուսի» հետ առաջիկա հանդիպումը չափազանց շատ դեղին քարտերի պատճառով ։