Կոնոր Գալախեր․ «Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, որը Պրեմիեր Լիգայի մեծ փորձ չունի»

Կոնոր Գալախերը հերքել է այն միտքը, որ «Չելսին» նվիրվածություն չունի:

«Ազնվականների» ավագը խոսել է «Արսենալի» հետ հանդիպումից հետո (0:5)։

«Մենք միանշանակ փորձում ենք։ Ես գիտեմ, թե որքան կարևոր է սա բոլոր տղաների համար: Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, որը Պրեմիեր Լիգայի մեծ փորձ չունի:

Մենք շատ վերելքներ ու վայրէջքներ ենք ունեցել, և թիմով կատարելագործվում ենք հաջորդ մակարդակին հասնելու համար, բայց այսօր այն օրերից մեկն էր, երբ մենք նույնիսկ մոտ չէինք: Մենք կտեսնենք, թե ինչ կարող ենք բարելավել խաղում առաջ գնալով»,- ասել է Գալախերը :