«Մանչեսթեր Յունայթեդը» 2 միլիոն ֆունտ է առաջարկում սպորտային տնօրենի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Դեն Էշվորթով:

53-ամյա անգլիացին փետրվարին հեռացավ «Նյուքասլից», սակայն պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը:

Մանկունիացիները Էշվորթի համար առաջարկում են մոտ 2 միլիոն ֆունտ, նույնը, ինչ երկու տարի առաջ «կաչաղակները» վճարեցին «Բրայթոնին»: Այնուամենայնիվ, Նյուքասլը պահանջում է մոտավորապես 15 միլիոն և ևս 5 միլիոն բոնուսներ:

Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի ամռանը փոքր-ինչ մեծացնել Էշվորթին ձեռք բերելու առաջարկը: Ամեն դեպքում, «կարմիր սատանաները» ակնկալում են, որ «կաչաղակները» մինչև տարեվերջ կկրճատեն փոխհատուցման գումարը։