Բելառուսի իշխանությունները թույլատրել են EURO-2024-ի հեռարձակումն առանց ՈւԵՖԱ-ի համաձայնության

Բելառուսի իշխանությունները թույլատրել են EURO-2024-ի հեռարձակումն առանց ՈւԵՖԱ-ի համաձայնության։

Բելառուսի Հանրապետության տեղեկատվության նախարարությունը տեղական հեռուստաալիքներին թույլ է տվել ցուցադրել Եվրոպայի առաջնության հանդիպումները առանց ՈՒԵՖԱ-ի համաձայնության , ասվում է Ազգային իրավական ինտերնետային պորտալում հրապարակված փաստաթղթից։ 

Գերատեսչությունը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը ներառել է հեղինակային իրավունքի սեփականատերերի հատուկ ցուցակում, որոնց մտավոր սեփականության օբյեկտները Բելառուսում թույլատրվում է օգտագործել առանց նրանց համաձայնության և թույլտվության։

Նախկինում նման կերպ թույլատրվում էր հեռարձակել Բելառուսում ընթացող լողափնյա ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները։ 

EURO-2024-ը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը: