Կիլիան Մբապպեն պատրաստ է զիջել իր խաղային դիրքը՝ «Ռեալում» խաղալու համար

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Մադրիդի «Ռեալում» հանդես կգա կենտրոնական հարձակվողի դիրքում, հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն որը սովոր է խաղալ հարձակման եզրում, ուրախությամբ կստանձնի կենտրոնական հարձակվողի դերը Կառլո Անչելոտտիի թիմում։ Ֆրանսիացին պատրաստ է փոխել իր խաղաոճը և նաև հասկանում է, որ հարձակման առաջին գծում խաղալը կմեծացնի «Ոսկե խաղակոշիկը» և «Ոսկե գնդակը» նվաճելու իր հնարավորությունները։

Հիշեցնենք, որ Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։