Ռալֆ Ռանգնիկը հայտնել է, որ «Բավարիան» իր հետ կապ է հաստատել

Ավստրիայի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն ասել է, որ «Բավարիան» իրոք կապ է հաստատել իր հետ։

Ռանգնիկը համարվում է 2024/25 մրցաշրջանում մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը։

««Բավարիան» կապվեց մեզ հետ, և ես այս մասին տեղեկացրել եմ նաև Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիային։

Մենք շատ վստահելի հարաբերություններ ունենք: Ես կենտրոնացած եմ Ավստրիայի հավաքականի վրա. Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք Եվրոպայի առաջնության վրա։ Ես այստեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում։ Այս պահին ինտենսիվ և նպատակաուղղված դրանով զբաղվելու պատճառ չկա։

Ե՞րբ կլինի դա անելու պատճառ: Այն պահը, երբ «Բավարիան» ասում է. «Մենք քեզ ենք ուզում»: Եվ հետո ես պետք է ինքս ինձ հարցնեմ» – 90MINUTEN.at-ին ասել է Ռանգնիկը: