Ռոբին վան Պերսին մոտ է հոլանդական ակումբը գլխավորելուն

«Ֆեյենորդի», Լոնդոնի «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի 40-ամյա նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին իր մարզչական կարիերայում առաջին անգամ կարող է զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է AD-ն։

Աղբյուրի համաձայն՝ Վան Պերսին մոտ է Էրեդիվիզիում հանդես եկող հոլանդական «Հերենվենի» հետ պայմանագիր կնքելուն։ Հաղորդվում է, որ հայտնի հարձակվողը, ով մարզիչ է աշխատում «Ֆեյենորդի» համակարգում, հրաժարվել է մինչև 21 տարեկան երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, որն իրեն առաջարկել էր Ռոտերդամյան ակումբը։

Ռոբին վան Պերսին իր խաղային կարիերայի ընթացքում երկու անգամ նվաճել է Պրեմիեր Լիգայի «Ոսկե խաղակոշիկը» և Նիդեռլանդների հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ «Հերենվենը» 30 հանդիպումներից 36 միավորով Էրեդիվիզիեի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է: