Կառլոս Տևեսը շտապ հոսպիտալացվել է

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը հոսպիտալացվել է կրծքավանդակի ցավի պատճառով։

40-ամյա արգենտինացին, որը պատմության մեջ 14 ֆուտբոլիստներից մեկն է, ով հանդես է եկել և՛ «Մանչեսթեր Յունայթեդում», և՛ «Մանչեսթեր Սիթիում», բուժօգնություն ստանալուց հետո գիշերն անցկացրել է կլինիկայում: Այսօր Կառլոսը պետք է հետագա հետազոտություններ անցնի մոտակա մեկ այլ հիվանդանոցում:

Արգենտինական «Ինդեպենդիենտեն», որը մարզում է Տևեսը, հայտարարել է, որ մասնագետը հոսպիտալացվել է՝ ավելացնելով, որ հետազոտության նախնական արդյունքները «բավարար» են։

Տևեսը դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տվել միջադեպի վերաբերյալ։