Դավիթ Յուրչենկո․ «Էդուարդ Սպերցյանը Մխիթարյանից հետո լավագույն ֆուտբոլիստն է»

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն բարձր է գնահատել «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

– Ինչպե՞ս եք գնահատում Էդուարդ Սպերցյանի հեռանկարը։ Կարո՞ղ է նա խաղալ Մխիթարյանի մակարդակով։
– Էդուարդը խելացի է, աշխատասեր, լավ մարդ և ֆուտբոլիստ։ Հայաստանի հավաքականի ներկայիս սերնդից նա Մխիթարյանից հետո լավագույն ֆուտբոլիստն է։ Սպերցյանը լուսավոր կետ է, նա կարող է շատ բանի հասնել»,- ասել է Յուրչենկոն Match TV- ին տված հարցազրույցում ։

Այս մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 25 խաղ և 4 գոլ։ Transfermarkt պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։