Հրապարակվել են «Թոթենհեմի» հաջորդ մրցաշրջանի արտագնա մարզաշապիկի լուսանկարները

Footy Headlines պորտալը, որը մասնագիտացած է մարզահագուստի լուսանկարները հրապարակելու մեջ մինչև դրանց պաշտոնական թողարկումը, հրապարակել է 2024/25 մրցաշրջանի «Թոթենհեմի» արտագնա մարզաշապիկի պատկերները:

Շապիկը կլինի երեք երանգներով՝ կապույտ և բաց կապույտ՝ ուղղահայաց գծերի տեսքով երկրաչափական նախշերով։

Մարզաշապիկի մեջտեղում կտպագրվի ակումբի տարբերանշանը։ Մարզահագուստը վաճառքում կհայտնվի 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին: