Արսեն Վենգեր․ «Չավին շատ լավ աշխատանք է կատարել «Բարսելոնայում»»

Արսեն Վենգերը բարձր է գնահատել Չավիի աշխատանքը «Բարսելոնայում»:

«Կարծում եմ՝ Չավին շատ լավ աշխատանք է կատարել «Բարսելոնայում»: Իմ կարծիքով, նա վաղաժամ հայտարարեց թոշակի անցնելու մասին։

Նրանց բախտը չբերեց ՊՍԺ-ի և «Ռեալի» հետ խաղերում, բայց նրանք ցույց տվեցին, որ աճում են որպես թիմ»,- ասել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը L’Équipe-ին:

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում կատալոնական ակումբը պարտվեց ՊՍԺ-ին (1:4)՝ առաջին խաղակեսի միջնամասից խաղալով 10 ֆուտբոլիստով։

Լա Լիգայի խաղում «Բարսելոնան» պարտվեց Մադրիդի «Ռեալին» (2:3)՝ զիջելով վերջին ժամանակում: