«Յուվենտուսը» ռեկորդ է սահմանել Իտալիայի գավաթում

Երեկ՝ ապրիլի 23-ին, «Յուվենտուսը» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում 1։2 հաշվով պարտվեց «Լացիոյին», սակայն ընդհանուր երկու խաղերի արդյունքում (3։2) դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կմրցի «Ֆիորենտինա» – «Ատալանտա» զույգի հաղթողի հետ։

Այսպիսով, «Յուվենտուսը» դուրս եկավ մրցաշարի իր ռեկորդային 22-րդ եզրափակիչ՝ սա առաջնության բոլոր թիմերի մեջ լավագույն արդյունքն է։ «Ռոման» 16 եզրափակիչով զբաղեցնում է երկրորդ տեղը։

Թուրինյան ակումբը 14 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը։