«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ մերսիսայդյան ակումբն իր առջև խնդիր է դրել հայտնվել Չեմպիոնների Լիգայի գոտում։
««Լիվերպուլի» նման ակումբի համար սա շատ հստակ նպատակ է: Անցած մրցաշրջանում մենք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չունեցանք, ինչը որոշակի ֆինանսական սահմանափակումներ էր պարունակում։ Ուստի այս արշավի մեկնարկից առաջ մենք մեր առջև նպատակ դրեցինք մտնել Չեմպիոնների Լիգայի գոտի՝ չնայած մեծ մրցակցությանը։
Պրեմիեր Լիգայում մի քանի թիմեր պայքարում են եվրագավաթներում տեղերի համար, և այս պայքարում հաղթելն արդեն իսկ ձեռքբերում է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 24-ին, «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի խաղում կմրցի «Էվերթոնի» հետ։