Դուշան Վլահովիչը նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց երկրպագում էր մանուկ հասակում

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց երկրպագում էր մանուկ հասակում։

«Իհարկե, դա Կրիշտիանու Ռոնալդուն է, ում ես հետևում էի, երբ նա «Մանչեսթեր Յունայթեդում» եզրային հարձակվող էր: Ես սիրում էի նրա քայլերը, նրա մարդասպանի բնազդը: Կարծում եմ, որ նա պատմության մեջ լավագույններից մեկն է։

Ինձ դուր էին գալիս նաև Զլատան Իբրահիմովիչը, Ֆերնանդո Տորեսը «Լիվերպուլում» խաղալու ժամանակ, երբ նա մի փոքր երկար մազեր ուներ։ Իսկ Կարիմ Բենզեման այն խաղացողն է, ում ես պարզապես երկրպագում եմ»,- Վլահովիչի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։