Բերնարդո Սիլվան ցանկանում է տեղափոխվել Իսպանիա

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվայով, հայտնում է Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ 29-ամյա պորտուգալացին ինքը դեմ չէ ակումբը փոխելուն։ Սիլվային դուր է գալիս «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը: Նա կարծում է, որ եկել է Իսպանիայում խաղալու ժամանակը։

Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Մոնակոյից» 2017 թվականի հուլիսին: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Transfermarkt-ը պորտուգալացուն գնահատում է 80 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Սիլվան անցկացրել է 42 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։