«Միլանը» գլխավոր մարզչի մեկ այլ թեկնածու է գտել

Դոմենիկո Տեդեսկոն «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ստեֆանո Պիոլին այս պաշտոնը կազատի մրցաշրջանի ավարտից հետո, իսկ «Սան Սիրոն» արդեն նոր մարզիչ է փնտրում։

Միաժամանակ, Անտոնիո Կոնտեն, ում «Միլանի» երկրպագուների մեծ մասը կցանկանար տեսնել թիմի ղեկին, ակումբի ղեկավարությունը չի դիտարկում որպես առաջնահերթ տարբերակներից մեկը։