«Ատլետիկի» լեգենդը կարող է հեռանալ թիմից

«Ատլետիկի» ավագ և հարձակվողական ոճի կիսապաշտպան Իկեր Մունիայինը որոշել է հեռանալ թիմից մրցաշրջանի ավարտից հետո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստը «Ատլետիկի» սան է։ Նա Բիլբաոյի ակումբում անցկացրել է 15 մրցաշրջան և մասնակցել 557 հանդիպման, ինչը երկրորդն է թիմի պատմության մեջ: «Ատլետիկի» հետ նա երկու անգամ հաղթել է Իսպանիայի գավաթը և երկրի Սուպերգավաթը։

Այս մրցաշրջանում Մունիայինը  անցկացրել է 22 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Իսպանիայի հավաքականի կազմում նա 2 խաղ է անցկացրել։