Ֆաբիո Կապելո․ «Այդ տարիքում նրա պես խաղում էին միայն սուպեր ֆուտբոլիստները՝ Մեսսին և մի քանի ուրիշներ»

Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղը Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (3։2)։

«Այդ տարիքում նրա պես խաղում էին միայն սուպեր ֆուտբոլիստները՝ Մեսսին և մի քանի ուրիշներ։ Նա անհավանական խաղ ցուցադրեց այնպիսի կարևոր խաղում, ինչպիսին Կլասիկոն էր, քանի որ նա շատ լավ էր գործում դաշտի յուրաքանչյուր հատվածում։

Նա վերադարձավ պաշտպանություն և հուսալիորեն վարեց գնդակը: Երկրպագուները հասկանում են, որ այս խաղացողը ցանկանում է հաղթել։ Նա վազում է և կռվում»,- ասել է Կապելոն:

Բելինգհեմը «Ռեալում» հանդես է գալիս 2023 թվականից։ Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։