Ալեխանդրո Գրիմալդոն ցանկանում է վերադառնալ Իսպանիա

«Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն խոստովանել է, որ հույս ունի վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ 28-ամյա ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է «Բարսելոնայում», սակայն առաջին թիմում իր նորամուտը չի նշել։

«Ապագայում ես կցանկանայի խաղալ Լա Լիգայում, քանի որ Իսպանիան իմ հայրենիքն է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։

28-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» կազմում դարձել է Գերմանիայի չեմպիոն։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։