Դենիս Գլուշակովը՝ Հայաստանի մասին․ «Կարծում էի, որ այստեղ գյուղ և կոլտնտեսություն էր»

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը Նոբել Առուստամյանին տված հարցազրույցում խոստովանել է, թե ինչ ակնկալիքներով է եկել Հայաստան։

Գլուշակովը «Ուրարտու» է տեղափոխվել փետրվարին։

«Անկեղծ ուզում եմ ասել. երբ եկա այստեղ, մտածեցի, որ իրականում գյուղ է լինելու և ինչ-որ կոլտնտեսություն: Բայց երբ հասա և տեսա Երևանը, ես ամբողջովին ցնցվեցի։

Քաղաքն ընդհանուր առմամբ հիանալի է։ Ջերմ է, մարդիկ հյուրընկալ են, խոհանոցը խենթ է»,- ասաց 37-ամյա Գլուշակովը։

Գլուշակովի պայմանագիրը «Ուրարտուի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։