Real Madrid TV․ «17 տարի մրցավարներին գումար վճարելուց հետո «Բարսելոնան» պիտի լռի»

Real Madrid TV-ն մրցավարությունից «Բարսելոնայի» բողոքներից հետո բարձրացրել է Նեգրեյրայի գործը։

Մադրիդյան թիմը Լա Լիգայի 32-րդ տուրում 3:2 հաշվով հաղթեց կատալոնական թիմին : Խաղից հետո «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան խոստովանեց, որ ակումբը պահանջելու է կրկնել Լամին Յամալի հարվածով դրվագի պատճառով. մրցավարները համարել են, որ գնդակն ամբողջությամբ չի հատել եզրագիծը։

«Մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահին 17 տարի անպարկեշտ գումարներ վճարելուց հետո նրանք առաջինը պետք է լռեն»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հեռուստատեսությամբ հրապարակված տեսանյութի հեղինակը։

Հիշեցնենք, որ Բարսելոնայի դատարանը հետաքննում է 2001-ից 2018 թվականներին մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ  Խոսե Մարիա Հենրիկես Նեգրեյրային «Բլաուգրանայից» ավելի քան 7,5 մլն եվրո վճարումներ: Բացի «Բարսայից» և անձամբ Նեգրեյրայից, մեղադրանքներ են առաջադրվել նրա որդուն և կատալոնիայի նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուին, Սանդրո Ռոսելին և ներկայիս նախագահ Ժոան Լապորտային: