«Բավարիան» այս շաբաթ կարող է հայտարարել նոր մարզչի մասին

Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել «Բավարիան», հայտնում է Bild-ը։

Նշվում է, որ կողմերը կարող են համաձայնագիր կնքել արդեն այս շաբաթ, եթե բանակցությունները ընթանան նախատեսվածի համաձայն։

Անցած շաբաթավերջին մարզիչն ու մյունխենյան ակումբի ներկայացուցիչներն արդեն դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։