The Telegraph. Էրիկ տեն Հագը հաջորդ ամսվա ընթացքում ներքին հետաքննության կենթարկվի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հաջորդ ամսվա ընթացքում ներքին հետաքննության կենթարկվի, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր տեխնիկական տնօրեն Ջեյսոն Ուիլքոքսը հանդերձարանում լայնածավալ աուդիտ կանցկացնի գլխավոր մարզչի աշխատանքի և ներթիմային հարաբերությունների վերաբերյալ, որից հետո ակումբը վերջնական որոշում կկայացնի մարզչի ապագայի վերաբերյալ։

«Մանչեսթեր Յունայթեդը» 32 խաղում վաստակած 50 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է և վերջին չորս տուրերում չի հաղթել։